Տնտեսություն 15:12 15/07/2017 Հայաստան

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրակական ցուցանիշները՝ ըստ տնտեսագետների

2017 թվականի մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ նշանավորվել է տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպերով`մինչև 8.9%, և սա  ամենաբարձր մակարդակն է 2013 թ. հունվարից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքերով՝  2017 թ. երկրորդ կիսամյակին հնարավոր է հետագա տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպ: Նման ցուցանիշներում, ըստ նրա, մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը, որի ծավալն աճել է 14.4%-ով: Առևտրի շրջանառության ոլորտում էլ աճը կազմել է 12.8%, այդ թվում, մանրածախ առևտրաշրջանառության հավելաճը մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, կազմել է 9.5%, ինչը վերջին տարիների ընթացքում առավելագույն մեծությունն է: «Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11%: Նման աճին զգալի աջակցություն է ցուցաբերել տարեսկզբից արձանագրված բեկումը Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող տրանսֆերտների դինամիկայում»,- ասաց տնտեսագետը:

Հղում անելով ՀՀ Կենտրոնական բանկին նա նշեց, որ տրանսֆերտները, դոլարային արտահայտությամբ, 2017թ. մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, աճել են 41.5%: Աշոտ Թավադյանի խոսքերով՝ 2017թ. երկրորդ կեսում ակնկալվում է, որ կպահպանվի տրանսֆերտների դրական դինամիկան, ինչը կշարունակի խթանիչ ազդեցություն թողնել սպառողական պահանջարկի և տնտեսական ակտիվության դինամիկայի վրա:

«Այս ամենի արդյունքում վերանայվել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալության կողմից: Նրա փորձագետներն ակնկալում են, որ հանրապետության տնտեսությունը կաճի 3,4%-ով, այն դեպքում, երբ հունվարին նրանց հաշվարկներով աճը պետք է կազմեր ոչ ավելի, քան 2.1% աճ»,- ասաց Աշոտ Թավադյանը:

Համեմատելով տնտեսական ակտիվության 2016թ. և 2017թ. ցուցանիշները (2016թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%, իսկ արդյունաբերության աճը` 8.8%), տնտեսագետը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսական ակտիվության լավ ցուցանիշների վրա, որը տեղի է ունենում ի շնորհիվ արդյունաբերության ոլորտի ճյուղերի, որոնք 2015թ. սկզբից սկսած՝ ծավալային բավականին մեծ աճ են ապահովել, և այդ աճը շարունակվում է:

«Բարդ խնդիրներից, որոնք կանգնած են կառավարության առջև, արտաքին պարտքի խնդիրն է, որը ազդում է վարվող տնտեսական քաղաքականության վրա: 2016 թ. ճշգրտված տվյալներով, Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է 5.9 միլիարդ դոլար (ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1.14 միլիարդ դոլար), կամ ՀՆԱ-ի 56.7 տոկոսը: Դա մտահոգիչ է, սակայն, ըստ պաշտոնական հայտարարությունների, դրա վճարման պայմանները ավելի ձեռնտու են դարձել։ Առաջին, մեկ տարում ավելացել է ներքին պարտքը (հայկական դրամով)՝ 14.4 տոկոսից հասնելով 19,3 տոկոսի, որը նախընտրելի է արտաքինից։ Բարձր է մնում նաև արտաքին արտոնյալ պարտքերի մասնաբաժինը։ 2016 թվականին այն կազմում էր 64 տոկոս։ Արդյունքում, համախառն պետական պարտքի մաքուր արժեքը բավական ցածր է: Կառավարությունը նշված խնդիրների լուծումը 2017 թ. տեսնում է երկրի տնտեսության և պետական պարտքի աստիճանաբար կայունացնելու ճանապարհին: Ինչպես նշվել է, 2017թ. հետո կառավարությունը շեշտը դնելու է զարգացման քաղաքականության վրա»,- նշեց Աշոտ Թավադյանը: 

Անդրադառնալով  ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրին, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա, տնտեսագետը նկատեց, որ դրա համար պահանջվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի կողմից համագործակցության ակտիվ մասնակցություն ցուցաբերվի:

Նրա խոսքերով՝ 2016 թ-ին Եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը առաջարկել է ԵԱՏՄ պետություններին մասնակցելու ռուսական ներմուծման փոխարինման ծրագրում: «Հայ գործարարները հնարավորություն են ստանում մուտք գործել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների շուկա, ինչը կազմում է շուրջ 300 մլրդ. դոլար և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար զարգացման կարևոր «հնարավորությունների պատուհան»: Այս առումով, Հայաստանն ունի ներուժ, որպեսզի զբաղեցնի իրեն բնորոշ հատուկ տեղը իրականացնելու համար հեռանկարային նախագծեր, կապված նորարարական արտադրության հետ»,- նշեց Աշոտ Թավադյանը, օրինակ բերելով Ղազախստանին, որը պատրաստվում է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրում, մասնավորապես, արդեն ձևավորվել է արդյունաբերական ձեռնարկությունների ցուցակը, որոնք պատրաստ են մասնակցելու այդ ծրագրում:

Աշոտ Թավադյանը նաև ասաց, որ ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերություններում նկատվում է որոշակի առաջխաղացում առևտրաշրջանառության ծավալում: Բելառուսի հետ տեսարար կշիռը կազմել է 0.6%, գումարային տեսքով այն հասել է 12.75 մլն. դոլարի, կամ աճել է 13.8%, իսկ Ղազախստանի հետ նույն թվերը կազմել են` 0.1%, 1.8 մլն. դոլար և 71.1%: Մասնավորապես, Բելառուսի հետ դա պայմանավորված է կառավարության ծրագրով ներկրվող տրակտորների քանակի աճով:

«Անցած տարի Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ պետություններ ավելացրել է 53%: Նման ցուցանիշը հուսադրող է, և թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի գործարարները կարողացան հաղթահարել անորոշությունները, կապված ԵԱՏՄ պետություններ արտահանման ընկալման հետ, որոնք գոյություն ունեին 2015 թ.՝ Հայաստանի միության անդամակցության առաջին տարում»,- ընդգծեց Աշոտ Թավադյանը:

Ասուլիսի մյուս բանախոս տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանն էլ նշեց, որ 2017թ. հունվար-մայիսին ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 23.2%-ը, բացարձակ թվով՝ 530.9 մլն. դոլար: 2017թ. առաջին հինգ ամիսներին ԵՄ-ի հետ առևտրում ունեցած մեր բացասական հաշվեկշիռը կազմել է 50.5 մլն դոլար: Բացի այս, զգալիորեն աճել է նաև Հայաստանի արտաքին առևտուրն այլ երկրների խմբի հետ. եթե 2016թ. առաջին հինգ ամիսներին այն կազմում էր ընդհանուրի 44.3%-ը, կամ 832.3 մլն դոլար, ապա այս տարի՝ 47.5%, կամ 1.086 մլրդ դոլար:

«Հայաստանի արտաքին առևտուրը 2017թ. առաջին հինգ ամիսներին առանձնանում է նրանով, որ առևտրի բացասական հաշվեկշիռը մեծացել է. եթե ապրիլին այն 472.2 մլն դրամ էր, ապա մայիսի վերջին արդեն 678 մլն է: Հայաստանի արտաքին առևտրին բնորոշ երկրորդ առանձնահատկությունը ՌԴ-ի հետ ունեցած կայուն առևտրաշրջանառությունն է: Երրորդ՝ ԵԱՏՄ երկրները, բնականաբար բացի ՌԴ-ից, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ փոքր մասնաբաժին ունեցող երկրներից են: Չորրորդ, ամբողջի մեջ նվազում են մեր առևտրաշրջանառության ծավալները ԵՄ երկրների գործընկերների հետ: Հինգերորդ, վերջին ամիսներին որոշակի անկում է նկատվում մեր մերձավոր հարևանների, առաջին հերթին, Իրանի, հետ ունեցած առևտրաշրջանառությունը»,- նշեց Աշոտ Թևիկյանը:

Նրա խոսքերով՝ այս ամենը մատնանշում է, որ Հայաստանը կարողացավ հենց սկզբից օգտագործել այն տնտեսական առավելությունները, որոնք ԵԱՏՄ մյուս երկրների կողմից կուտակվում էին մի քանի նախորդ տարիների ընթացքում: «Այժմ պետք է գնալ դեպի ավելի ինտենսիվ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի` հատկապես արտադրական ոլորտում»,- նշեց նա:
Տնտեսագետը նաև ասաց, որ պետք չէ մոռանալ մի կարևոր առավելություն ևս, որ տվեց մեր պետությանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ երբ Հայաստանն անդամակցեց միությանը, ապա որակի ստանդարտների գործընթացի կիրառումը էականորեն արագացավ, ինչը իր հերթին, նպաստում է հայկական արտադրանքի արտահանմանը դեպի Եվրասիական միության շուկաներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}