Թուրքիայում աշխատանքից ազատվել է 7000 պետծառայող
Թուրքիայում հազարավոր պետական ծառայողներ նոր հրամանագրով հուլիսի 14-ին՝ երկրում հեղաշրջման փորձի մեկ տարվա նախօրեին, ազատվել են աշխատանքից: Բի-Բի-Սի-ն գրում է, որ ազատվածների ցուցակում ընդգրկված է 2303 ոստիկան, 546 զինծառայող, 302 դասախոս, տարբեր նախարարությունների ավելի քան 3000 աշխատակից, այդ թվում նաև ՆԳՆ, ԱԳՆ, արդարադատության, առողջապահության, կրթության: Ընդհանուր առմամբ, աշխատանքից ազատվել է 7348 մարդ:
Թուրքիայում հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել 2016 թ. հուլիսի 16-ի գիշերը: Հիմնական գործողությունները տեղի էին ունեցել երկու մեծ քաղաքում՝ Ստամբուլում և Անկարայում: Բախումների հետևանքով զոհվել էր 260 մարդ: Ապստամբության տապամուլից հետո երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձին անմիջական մասնակցություն ունենալու համար կալանավորվել է 50 հազար պետծառայող, այդ թվում զինվորականներ, դատավորներ, դասախոսներ: Շուրջ 150 հազար մարդ աշխատվել է աշխատանքից՝ ապստամբների հետ կապ ունենալու կասկածանքով:
Թուրքիայի իշխանություններն ապստամբության հիմնական կազմակերպչին ու ոգեշնչողը համարում են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Անկարայում պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին, ով բնակավում է այնտեղ 1999 թվականից: Գյուլենը պնդում է, որ որևէ կապ չունի հեղաշրջման փորձի հետ: Նա խոստանում է վերադառնալ Թուրքիա այն դեպքում, եթե նրա մեղքը ապացուցվի:
Հարակից հրապարակումներ`
- «Հեղաշրջումից» հետո Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ 71 հազար մարդ. թուրք գրող
- Թուրքիայում խնդրել են Գյուլենին դատապարտել գրեթե 3000 տարվա ազատազրկման
- Թուրքական իշխանությունների թիվ մեկ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը տեղափոխվում է Կանադա
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 60 հազար մարդ է ազատվել աշխատանքից
- Թուրքիայում ձերբակալվել են 754 զինվորականներ, ովքեր փորձել են հեղաշրջում կատարել
- Ռազմական հեղաշրջում Թուրքիայում (շարունակություն)