Հայաստանում հացի արտադրությունը շարունակում է նվազել
Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսի ամիսներին արտադրվել է 114.6 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.4 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 7.7%-ով աճել է ալյուրի արտադրությունը. եթե 2016 թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 64 հազար տոննա ալյուր, ապա այս տարի՝68.9 հազար տոննա:
Հինգ ամիսներին 12.1%-ով ավելացել է հրուշակեղենի արտադրությունը՝ կազմելով 6 682.8 տոննա, մակարողենի արտադրությունը՝ 20.1%-ով (1 496.4 տոննա):
Վիճակագրության համաձայն` այս տարվա հունվար-մայիսին ավելացել է նաև ձավարեղենի արտադրությունը. մասնավորապես, արտադրվել է 470.4 տոննա ձավարեղեն` ապահովելով 49.6 տոկոսի աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան