Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
Թուրքական հաղորդագրությունների համաձայն, պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի փախել է բանտից ու լքել Թուրքիան։ Այս մասին գրում armenianweekly.com-ը: Գրողի միկրոբլոգում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը․ «Թռչնակը թռավ։ Նույնն եմ մաղթում 80 միլիոն մնացողներին»:
Նիշանյանը Habertürk գործակալության հետ հեռախոսազրույցում հաստատել է այդ հաղորդագրությունները, բայց հրաժարվել է մանրամասնել՝ երբ և ինչպես է հաջողվել փախնել:
Kuş uçtu.
— Sevan Nişanyan (@SevanNisanyan) July 14, 2017
Darısı geride kalan seksen milyonun başına.
Որոշ հաղորդագրությունների համաձայն, Նիշանյանին թույլ է տրվել երեք ամիսը մեկ մեկ օրով դուրս գալ բանտից, և նա վերջին թույլտվության ժամանակ դուրս է եկել և չի վերադարձել:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում: Սակայն շատ մտավորականների համոզմամբ նրանք բանտարկելու հիմնական պատճառը իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գիրքն է, որում Նիշանյանը համարձակվում է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը:
Հարակից հրապարակումներ`
- «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի
- Թուրքիայում բանտարկված հայ լեզվաբանը` պատգամավորի թեկնածու
- «Ազատություն և արդարություն Նիշանյանին» կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել նրան ազատելու համար
- Պոլսահայ գրող Նիշանյանին բանտախցում ստիպում են գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել
- Չախալյանը կոչ է անում Սևան Նիշանյանի դեմ անօրինականությանը վերջ տալ
- «The Washington Times». Էրդողանը ստիպում է լռել պոլսահայ գրող Սևան Նիշանյանին
- Հաղորդագրություն Էրդողանին. Ի սեր Աստծու, հանգիստ թողեք պոլսահայ գրող Նիշանյանին
- Թուրք լրագրողն անարդար է համարում Նիշանյանի բանտարկումը
- Իզմիրում թուրքերը պատրաստվում են քանդել Սևան Նիշանյանի հյուրանոցները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին