Տիգրան Մանսուրյան. Հուզվելու պահերն այնքան շատ էին
«Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին»,-ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ «Նարեկացի» արվեստի միությունում նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսին, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին:
Կոմպոզիտորը շնորհակալություն է հայտնել «Նարեկացի» արվեստի միությանը և Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետևողական և մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։
«Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի,- իր խոսքում նշել Տիգրան Մանսուրյանը։
Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն ասել է, որ «Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, և հույս ունեն` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։
«Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, և մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձևավորմամբ…
Մեր միությունը շատ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարևորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգևոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության և ամեն ինչի համար…»,- ասել է նա։
Միության լրատվության բաժնի հաղորդմամբ, երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես են եկել ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։
Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն են ուղղել ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը:
Միջոցառման վերջում միությունն անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»: Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։
Երեկոյին ներկա են եղելմշակույթի վաստակաշատ գործիչներ և երաժշտասեր մարդիկ:
Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից: Այն վերահրատարակվել է 2016 թվականին նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները: Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ:
Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:
Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է Տիգրան Մանսուրյանին, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը
- «Իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է». Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
- Տիգրան Մանսուրյանն ապրիլյան պատերազմի հերոսների մասին ստեղծագործություն գրելու պատվեր է ստացել
- Ստեղծագործելը ինձ համար սուրբ տաճար մտնել է. Տիգրան Մանսուրյան
- Եթե ուզում ենք գռեհկության դեմ քայլ անել, առաջին հերթին պետք է հիմնվենք մեր արմատների վրա. Տիգրան Մանսուրյան
- Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն
- Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում
- Մանսուրյաններ և Մարտիրոս Սարյան. Լուսանկարի պատմություն
- Տիգրան Մանսուրյան. Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական
- Տ. Մանսուրյանը և Ռ. Ամիրխանյանը համաձայն են «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանին հանդիպել. փաստաբան
- Տիգրան Մանսուրյան. Մարդն է ամենամեծ արժեքը, հայ մարդն՝ առավել ևս
- «Մշակույթի իրականությունը երկար ժամանակ պետական հովանավորություն չի ունեցել». Տիգրան Մանսուրյան
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Տիգրան Մանսուրյանը
- Երբ ես ֆիլմի երաժշտություն եմ գրում, ուրիշ մարդ եմ, երբ իմ երաժշտությունն եմ արարում, բոլորովին այլ մարդ եմ. Տիգրան Մանսուրյան
- Մենք զինվորի հետ ենք. Տիգրան Մանսուրյան
- Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Մենք շարունակում են մեր գենետիկ հիշողության մեջ կրել այդ ցավը
- Տիգրան Մանսուրյանի երազանքը
- «Մարդը հարուստ է իր արմատներով». Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Մեծագույն սխրանք է այն, ինչ արել է Կոմիտասը
- Կոմիտաս` կոմպոզիտոր. հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ
- «Տիգրան Մանսուրյան... Դե ինչպես կարելի է չհրճվել» (տեսանյութ, լուսանկարներ)
- Լուրջ լինելու համար մենք երբեմն տխուր ենք լինում. Տիգրան Մանսուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան