«Իզվեստիա». Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գործում գլխավոր միջնորդը Մոսկվան է դառնում
Ռուսաստանը ձգտում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում մինչև տարեվերջ: Մոսկվան այդ հարցում գլխավոր միջնորդ է դարձել, քանի որ ՄԽ մյուս համանախագահների փորձերը՝ նստեցնել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ, ձախողվել են: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Ավելի վաղ, ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ էր վարել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Հենց այդտեղ էլ առաջարկ է արվել կազմակերպել նախագահների մակարդակով հանդիպում:
ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, կազմակերպչական հարցերով զբաղվում է Մոսկվան:
«Դրան միայն մենք ենք մասնակցում: Ֆրանսիացիները փորձեցին Երևանին ու Բաքվին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դա որևէ օգուտ չտվեց: Միաժամանակ երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ չի բռնկվել: Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականն առայժմ տարբեր են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ բարձր մակարդակի հանդիպումը հիմա արդիական է:
«Այն ոչ միայն պետք է, այլև ծայրահեղ անհրաժեշտ: Պետք չէ վազվզել տարբեր ձևաչափերով և հարթակներով, խորհրդակցել երկրների հետ, որոնք 10 հազար կիլոմետր հեռու են տարածաշրջանից: Հարևանները պետք է պայմանավորվեն: Այդ իմաստով պետք է ուժեղացնել համակարգումը Մոսկվայի հետ: Դրա համար էլ ողջունում եմ նման հանդիպման հնարավորությունը, դա դրական խթան կդառնա: Ես կողմ եմ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև հնարավորինս շուտ բանակցությունների անցկացմանը: Դա առաջին հերթին պետք է այդ երկրներին»,- ասել է Կալաշնիկովը:
Հարակից հրապարակումներ`
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
- ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է աշխուժացնել մարած բանակցային գործընթացը. ադրբեջանագետ
- Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով. ԱԺ փոխխոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին