Հաղթանակ թաղամասում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ջոկատներն ուժեղացվել են
Հուլիսի 13-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: ԱԻն հաղորդմամբ, դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա, սակայն աղբավայրում ընթացող քիմիական պրոցեսների հետևանքով հրդեհը պարբերաբար կրկնվում էր:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ջոկատներն ուժեղացվել են:
Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 9 մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Դեպքի վայրում է գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
Հարակից հրապարակումներ`
- Աղբավայրի հրդեհը տարածվում էր Հաղթանակ թաղամասի տներ
- Նոր աղբավայրի տարածքն անտառածածկ չի եղել. Կամո Արեյան
- Նոր վարկեր՝ Նուբարաշենում աղբավայր կառուցելու համար
- 8 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Նուբարաշենում նոր աղբավայրի շինարարության համար
- Զ.Փոստանջյանը մեղադրում է կառավարությանը. Անկախության 20 տարվա ընթացքում Հայաստանի աղբավայրերը 60-ից հասել են 500-ի
- Աղբավայրերում կկուտակվեն նաև արտադրական թափոնները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին