Ավելի ուշ կարելի է պատասխանել՝ ինչ դասեր քաղեցինք ՊՊԾ գնդի գրավումից. Աշոտ Ահարոնյան
«Ոստիկանությունը սպասում է Արայիկ Խանդոյանի՝ օրերս Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում ծեծի ենթարկվելու գործով նախաքննության ավարտին: Միաժամանակ այդ գործով նշանակված ծառայողական քննություն չկա»,-լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին՝ ի՞նչ դասեր քաղեցինք մեկ տարի առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքից, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց. «Կարծում եմ՝ ավելի ուշ կարելի է այդ հարցին պատասխանել, քանի որ այս պահին դատաքննություն է գնում, և ոստիկանությունը ձեռնպահ է մնում որև կարծիք հայտնել»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ Ջրառատի գյուղապետի տեղակալը դատարանի դահլիճից աղմկահարույց գործի շրջանակներում ազատ արձակվեց, քանի որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մերձավորն է: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանը նկատեց, որ չի կարող պատասխանել դատաքննության փուլում գտնվող գործին վերաբերող հարցերին.«Որևէ նախաքննություն չի կարելի կապել կոնկրետ անձի հետ: Կա նախաքննություն և նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասաց նա:
Արդյոք ոստիկանությունը բացառո՞ւմ է ՊՊԾ գնդի գրավման կրկնությունը, հարցին էլ ուժային գերատեսչության ներկայացուցիչը պատասխանեց՝ ոստիկանությունը կանխատեսումներով չի զբաղվում, այլ բացահայտում և կանխարգելում է հնարավոր հանցագործությունները՝ պահպանելու հասարակական կյանքը: Իսկ թե ինչու ոստիկանությունը չկարողացվ կանխարգելել անցած տարվա ողբերգական դեպքերը, Աշոտ Ահարոնյանը բացատրեց հանգամանքով, որ հանցագործություններ կատարվում են աշխարհի բոլոր երկրներում:
Զրույցի ավարտին ոստիկանության ներկայացուցիչն անդրադարձավ նաև կոլեգիայի նիստին հետևած փոխատեղություններին՝ տեղեկացնելով, որ փոխատեղվել են ոստիկանության Վայքի և Եղեգնաձորի պետերը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն էր. Դավիթ Շահնազարյան
- ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
- Մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման օրն էր
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- Ջրառատի միջադեպի մասնակիցները հարցաքննելիս ասել են, որ հաշտվել են ու բողոք չունեն. «Ժողովուրդ»
- Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է
- Ս. Օհանյան. Եթե Ջրառատում կատարվածին ճիշտ գնահատական չտրվի, ոչ մեկի համար լավ չի լինի
- Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է
- Ոստիկանությունում է Ջրառատում կրակելու մեջ կասկածվող անձը. Ջանոյան
- Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան