«Ոսկե ծիրան»փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար. Ռալֆ Յիրիկյան
«Ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ: Բարդ ու նաև կարևոր առաքելություն ստանձնած «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ»,-14-րդ «Ոսկե ծիրանը» փառատոնի փակմանն ասել է փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերության լրատվական ծառայության հաղորդմամբ, նա նշել է, որ տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար. «Այս կինոտոնը նաև ստեղծագործական մտքի, հույզերի, աշխարհընկալումների կամուրջ է, գեղարվեստական մտածողության հարթակ և ինքնատիպ անձնագիր՝ Հայաստանի համար: «Ոսկե ծիրանի» ակունքներում կանգնած, հարուստ տարեգրություն ստեղծած կազմակերպիչներին մաղթում եմ նոր ուժ ու եռանդ՝ հետագա աշխատանքների համար»:
Մեկշաբաթյա կինոտոնը եզրափակվել է նախօրեին: Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր ավելի քան հարյուր ֆիլմ:
Հարակից հրապարակումներ`
- Ռեժիսոր Ջո Բեռլինգեր. Հույս ունեմ՝ իմ նկարած ֆիլմը կօգնի, որ Թուրքիան ընդունի կատարած ոճիրը
- Հանձնվել են «Ոսկե ծիրան»-ները
- Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է
- Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը
- Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին