Քաղաքական 00:49 17/07/2017

ՀՀ նախագահ. «Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում»

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը:

Սերժ Սարգսյանն, անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կախատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրները ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմնվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականություն դարձրած ցուցանիշների մասին:

Պատասխանելով հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահական ընտրությունների ժամանակ իր տված խոստումները ամբողջությամբ չեն կատարվել, ո՞րն երաշխիքը, որ կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն ասել է.  «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով ևս՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք  կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:

Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-ից 7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսեք, ավելին արեցինք: Հաջորդը. իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակարդում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջև: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}