Ռեժիսոր Ջո Բեռլինգեր. Հույս ունեմ՝ իմ նկարած ֆիլմը կօգնի, որ Թուրքիան ընդունի կատարած ոճիրը
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը, որը կայացավ նախօրեին, ցուցադրվեց ամերիկացի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Ռեժիսորը հանդիպել է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:
Ռեժիսոր Ջո Բեռլինգերն արժանացավ երևանյան կինոփառատոնի «Վարպետ» հատուկ մրցանակին: Կինոռեժիսորին մրցանակը հանձնեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Ռեժիսորը լուրջ գործ է կատարել հայ ժողովրդի, հայոց պատմության համար: Նա ժամանել է Երևան՝ ներկայացնելու իր ֆիլմը»,- նախքան մրցանակը հանձնելը՝ հայտարարեց Հ. Խաչատրյանը:
Ջո Բեռլինգերը նշեց, որ Նյու Յորքում է ապրում, հրեա է, հայ ժողովրդի հետ շատ խորը կապ է զգում:
«Ինչո՞ւ: Որովհետև հրեաներս սարսափելի Ցեղասպանության ենք ենթարկվել, ինչպես հայ ժողովուրդը: Տարբերությունն այն է, որ մեր Ցեղասպանության համար պատասխանատուն ընդունել է իր պատասխանատվությունը, մինչդեռ ձեր Ցեղասպանության պատասխանատուն չի ընդունել և ժխտում է: Դրա համար էլ նկարեցի այս ֆիլմը: Հույս ունեմ, որ իմ նկարած ֆիլմը կօգնի տարածել դրա մասին իրազեկությունը և կօգնի, որ Թուրքիան ընդունի իր կատարած ոճիրը»,-ասաց նա:
Ջո Բեռլինգերը նշեց, որ մեծ պատիվ է ստանալ այս մրցանակն այդ ժողովրդից, ում սիրում է:
«Այս մի քանի օրը, որն անցկացրեցի Երևանում, վերահաստատեցին սերն ու համակրանքը, որ ունեմ ձեր երկրի հանդեպ»,- նշեց ռեժիսորը:
Հարակից հրապարակումներ`
- Հանձնվել են «Ոսկե ծիրան»-ները
- Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է
- Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը
- Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ
- «Ձյուն կա» ֆիլմը պատմում է Մարսելում ապաստան փնտրող տասնյակ հայերի գոյատևման խնդրի մասին
- Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին