Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայում մահապատիժը կհաստատվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ խորհրդարանը հավանության կարժանացնի երկրում մահապատիժը մտցնելու մասին օրինագիծը:
«Եթե մահապատժի մասին օրենքն անցնի խորհրդանում, ես այն կհաստատեմ: Հավատում եմ, որ այն կանցնի»,- Ինտերֆաքսի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահն այս մասին ասել է Անկարայում հեղաշրջման փորձի 1-ին տարվա առիթով կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
Բացի այդ, այսօր Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է երկրում արտակարգ դրության երկրաձգման հարցը: Նախքան որոշման ընդունումը, խորհրդարան կուղարկվի ազգային անվտանգության խորհրդի առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում աշխատանքից ազատվել է 7000 պետծառայող
- «Հեղաշրջումից» հետո Թուրքիայում շարունակում է բանտարկված մնալ 71 հազար մարդ. թուրք գրող
- Էրդողանը խոստացել է քննարկել մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հարցը
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
- Ստամբուլում հեղաշրջման փորձի հետ կապված խուզարկությունները շարունակվում են
- Եթե Եվրոպան Թուրքիայի նման ահաբեկչություններ տեսներ, մահապատիժ կկիրառեր. Էրդողան