Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 14 225.5 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 11.2%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 10 995.4 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 12 229.3 հազար լիտր: