Արա Բաբլոյան. Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան
«Այս տարվա հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ձեռնարկեց հերթական սադրանքը. 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր»,- ասել է Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Ա. Բաբլոյանը նշել է, որ Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան:
«Այդպիսի սադրանքներից, ինչպես նաև դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին
- Արցախի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
- ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը
- Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նոր բան ակնկալելը բավականին բարդ է. Իսկանդարյան
- Հայաստանը և Ադրբեջանը տարբեր կերպ են տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնահերթությունները. Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին