Վյաչեսլավ Վոլոդին. Հայաստանը մեզ համար ռազմավարական և հուսալի գործընկեր է
Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Հայաստանը մեզ համար ռազմավարական և հուսալի գործընկեր է»,-նշել է Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն և կխորանան:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է. «Այս տարին հայ-ռուսական դարավոր հարաբերություններում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:
Կողմերը քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձևաչափերի ներդրման պայմանավորվածություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան