ՀՀ նախագահի խոսքի մի քանի շեշտադրումներ միանշանակորեն ուղղված էին արտաքին լսարանին. քաղաքագետ
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հատվածն ուներ իր հստակ շեշտադրումները՝ անվտանգային բաղադրիչի, Հայաստանի արտաքին գերակա ուղղությունների և համագործակցային ասպեկտների վերաբերյալ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
«Երկրի ղեկավարի խոսքի մյուս հատվածը, որի վրա կարելի է ուշադրություն դարձնել, Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգային տարրի ուժեղացմանը վերաբերող հատվածն է։ Խոսքը, մասնավորապես, հանրության և բանակի միջև առկա կապի մասին է։ Բնականաբար, երկրի ղեկավարի խոսքում շեշտադրում կար հայ-ռուսական համագործակցության, ներքաղաքական, տնտեսական զարգացումներին մասով»,- նշեց քաղաքագետը։
Ալեքսանդր Մարկարովի խոսքով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին, սակայն հատկապես մի քանի շեշտադրումներ միանշանակորեն ուղղված էին արտաքին լսարանին։
«Կարծում եմ՝ կար նաև ակնկալիք, որ արտաքին լսարանը կարձագանքի խնդիրներին և հարցադրումներին, որոնք շարադրված էին երեկվա ելույթում։ Խոսքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, և Ռուսաստանին, և տարաաշրջանում հետաքրքրություններ ունեցող մի շարք այլ դերակատարներին հասցեագրված ուղերձների մասին է»,- ամփոփեց Ալեքսանդր Մարկարովը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահը «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում անդրադարձել էր Արցախյան հակամրտության կարգավորման, տնտեսական և ներքաղաքական մի շարք հարցերի։
Հարակից հրապարակումներ`
- Գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը. ՀՀ նախագահ
- ՀՀ նախագահ. «Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում»
- Նախագահ. «Իսկանդերի» բարոյական կամ հոգեբանական նշանակության մասին խոսողները չեն հասկանում՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը
- ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին. Սերժ Սարգսյան
- «Դեռևս հսկայական ժամանակ կա». Սերժ Սարգսյանը՝ 2018թ.-ին վարչապետ դառնալու մասին
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
- Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
- ՀՀ նախագահ. Մինսկի խմբի անդամները հստակ գիտեն՝ որ կողմն է նախահարձակ լինում
- Սերժ Սարգսյան. Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է