Դամասկոսում տեղի է ունեցել ՀՀ կողմից Սիրիայի ժողովրդին ուղղված մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը
Հուլիսի 14-ին Դամասկոսի Սբ․ Սարգիս եկեղեցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը՝ մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այս անգամ ևս պատերազմից տուժած ավելի քան հարյուր ընտանիքներ ստացան մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ և գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:
Այս կապակցությամբ սիրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Արմաշ արք. Նալբանդյանը բարձր է գնահատել Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի, Սիրիայում ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կառույցների համագործակցության արդյունավետությունը: Իր հերթին Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Հայաստանի կառավարությանը սիրիացի ժողովրդին աջակցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիա առաքված մարդասիրական օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս
- Մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկվել է Սիրիա
- Հայաստանը Սիրիա ուղարկեց մարդասիրական օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան