Թումոցիների թիմը ներկայացնում է Հայաստանը Վաշինգթոնում
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող մի խումբ պատանիներ ներկայացնում են Հայաստանը Վաշինգթոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիական խաղերին։
Թումոյի հաղորդակցման բաժնի հաղորդմամբ, օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցելու են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։
Խումբը ներկայացնում է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։ Այսօր կայացած առաջին փուլի արդյունքներով Հայաստանի թումոյական թիմը առաջատարներից մեկն է։
FIRST Global օլիմպիական խաղերը կտևեն մինչև հուլիսի 18-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր զորամասերում նախատեսվում է «Թումո» կենտրոններ հիմնել. Վիգեն Սարգսյան
- «Թումո»-ի հիմնադիրը վարչապետին է ներկայացրել Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը
- Տարոն Մարգարյանը «Թումո»-ի ուսանողներին առաջարկել է ստեղծել խցանումների մասին իրազեկող հավելված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան