Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիան կրել է 17 մլրդ դոլարի վնաս
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ջեվդեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով երկիրը 17 մլրդ դոլարի վնաս է կրել: Էրմենիհաբերում կարդում ենք, որ այդ մասին նա ասել է «CNNTürk»-ի հաղորդումներից մեկի ժամանակ:
«Հուլիսի 15-ին տեղի ունեցածը Թուրքիայի վրա նստեց շուրջ 17 մլրդ դոլար: Սակայն հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի առջև բացվեցին տնտեսական հնարավորություններ: Որովհետև այս կառույցի (գյուլենական համայնք-խմբ) թևերը այժմ մաքրվում են պետական համակարգից»,-ասել է Յըլմազը:
ԱԶԿ-ի փոխնախագահի խոսքերով՝ եթե հանկարծ հեղաշրջման փորձը հաջողությամբ ավարտվեր, ապա երկիրը ավելի մեծ վնաս կկրեր:
Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են գյուլենական համայնքի ղեկավար Ֆեթթուլահ Գյուլենին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան