Հանձնվել են «Ոսկե ծիրան»-ները
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարել է մրցանակակիրներին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ցանկալի Դուրգան», ռեժ. Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Արաբիա», ռեժ.Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Վեսթերն», ռեժ.Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ուրվականների որս», ռեժ. Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ. «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժ. Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Գյուղացիներ», ռեժ. Ցվետան Դրագնև (Բուլղարիա)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Խաղարկային
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Դոնալդը լաց եղավ», ռեժ. Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԴԵՐԱԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ. Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժ. Մհեր Մկրտչյան (Հայաստան)
Վավերագրական
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ձյուն կար», ռեժ.Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ. «Օրիժին», ռեժ. Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
Կարճամետրաժ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. «Ջրի երեսին մնալ», ռեժ. Էրիկ Շահինյան (ԱՄՆ)
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար. «Դոնալդը լաց եղավ», ռեժ.Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
«Անկաշառը», ռեժ. Մոհամադ Ռասուլոֆ (Իրան)
Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր ավելի քան հարյուր ֆիլմ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի կինոռեժիսոր. Երևանում գտնվելը տարվա ամենագեղեցիկ պահերից մեկն է
- Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը
- Ծագումով հնդիկ գրողը տպավորված է հայ ընթերցողի ճաշակով և ուզում է 2 տարի ապրել Հայաստանում
- Իտալացի ռեժիսոր. Աֆրիկայի նկատմամբ մեղքի զգացում ունեմ
- «Ձյուն կա» ֆիլմը պատմում է Մարսելում ապաստան փնտրող տասնյակ հայերի գոյատևման խնդրի մասին
- Ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ «Տատրակի բույնը» ֆիլմում
- Նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
- Կանադացի ռեժիսորը չի բացառում մի օր Հայաստանում ֆիլմ նկարահանելու հնարավորությունը
- Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
- Հնդիկ ռեժիսորն ուրախ է, որ իր ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում
- «Ոսկե ծիրան»-ը կինոտոն լինելուց բացի, կարևոր առաքելություն է ստանձնել. Ռալֆ Յիրիկյան
- Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը
- ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից. «Փաստ»
- «Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
- «Կյանք ու կռիվ»-ը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ում
- «Ոսկե ծիրան 14»-ը բավականին հարուստ է արտամրցութային ծրագրերով. Ստամբոլցյան
- Փորձում ենք լավագույն ֆիլմերը բերել Հայաստան. «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն
- «Ոսկե ծիրանն» արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար. Ռալֆ Յիրիկյան