Չնայած ուշ ժամին՝ շարունակվում է մարդկանց հոսքը դեպի ՊՊԾ գնդի տարածք
Չնայած ուշ ժամին, շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գնդի տարածք: Մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակին: Նրանք ծաղիկներ են դնում, մոմեր վառում ի հիշատակ սպանված ոստիկանների բացված «Պատիվ ունեմ» հուշարձանի մոտ:
Օրվա ընթացքում հազարավոր քաղաքացիներ, ոստիկաններ, նաև ներկա, նախկին պաշտոնյաներ են այցելել ՊՊԾ գնդի տարածք:
«Հայ հասարակությունը չի հանդուրժում և չի հանդուրժելու զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որևէ փորձ: Զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն էր: Դատախազության սխալն է, որ համապատասխան հոդվածով հարուցված գործ չկա»,- այսօր ՊՊԾ գնդի տարածքում լրագրողներին ասել էր քաղաքագետ, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Նշենք նաև, որ շարունակվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը գրաված զինված խմբի աջակիցների հավաք-երթը, որը, հավաքի մասնակցի խոսքով, սակամարդ է:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի աջակիցներն անցկացնում են հավաք-երթ
- Ավելի ուշ կարելի է պատասխանել՝ ինչ դասեր քաղեցինք ՊՊԾ գնդի գրավումից. Աշոտ Ահարոնյան
- ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն էր. Դավիթ Շահնազարյան
- ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
- Մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման օրն էր
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- ՊՊԾ գնդի տարածքում սպանված Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել դատավարության մեկնարկից. armtimes.com
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան