«Դեռևս հսկայական ժամանակ կա». Սերժ Սարգսյանը՝ 2018թ.-ին վարչապետ դառնալու մասին
«Ես բազաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում պատասխավելով 2018թ.-ին իր՝ վարչապետ դառնալու մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր խոսքում նախագահը նշել է. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:
Հարակից հրապարակումներ`
- «Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
- ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
- Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
- ՀՀ նախագահ. Մինսկի խմբի անդամները հստակ գիտեն՝ որ կողմն է նախահարձակ լինում
- Սերժ Սարգսյան. Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին