Սևանա լիճը փրկելու համար պետք է նաև ՅՈՒՆԿԵՍԿՕ-ին դիմել. Ա. Սարգսյան
Մտավորականների խորհրդի անդամներ դիմելու են ՀՀ արտաքին գործերի, բնապահպանության և մշակույթի նախարարներին՝ Սևանա լիճը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կազմի մեջ ընդգրկելու հարցով:
Լրագրողների հետ հանդիպմանը, խորհրդի անդամ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ասաց, որ այդպես էլ հիմնավոր պատճառներ չներկայացվեցին, թե ինչու Սևանա լճից ևս 100 միլիոն խ/մ չափաքանակի ավելի ջուր բաց թողելու որոշում ընդունվեց Ազգային ժողովում:
«Պարզ է, որ հիմնավոր պատճառներ այդպես էլ չբերվեցին: Հուլիսն անցնում է, երաշտ չկա, անձրևները շարունակվում են: Դրա կարիքը չկար»,- նշեց նա:
Ա. Սարգսյանի խոսքով, պատճառները հասկանում են. «Առաջին՝ էլեկտրաէներգիա ստանալ և վաճառել, չնայած չնչին գումար է լինելու, երկրորդ՝ երևի ձկնաբուծարանների ջուրը պակասել է: Գյուղացիներն, առանձնապես, չեն ստանալու այդ ջուրը»:
«Մտածում էինք՝ ինչպես կարելի է այս վիճակը գոնե փոխել: Խորհրդարանում չէինք կարող ազդեցություն ունենալ: Եկանք այն եզրակացության, որ գոնե մեր գեղեցկուհուն փրկելու համար պետք է նաև ՅՈՒՆԿԵՍԿՕ-ին դիմել, առաջարկել լիճը վերցնի իր վերահսկողության տակ, լճի պահպանումը, զարգացումը:
Դիմումը պատրաստ է, այսօր կուղարկենք: Ստորագրել են մեր խորհրդի անդամները: Կարծում եմ, որ պետք է ընթացք տալ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հակված ենք Սևանից նվազագույն ջրառ կատարելուն. Փոխնախարար
- Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը
- Բնապահպան-իրավաբան. Սևանա լիճը ջրավազան կամ ջրամաբար չէ, երբ ուզեն լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն
- Արսեն Հարությունյան. Սևանից ջրառի ավելացումը վերաբերում է միայն 2017-ին
- Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
- Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում. Լենա Նազարյան
- Սիլվա Ադամյան. Մեկ սմ անգամ չի կարելի իջացնել Սևանը
- Վեդու ջրամբարի ավարտից հետո Սևանա լճի բեռը հնարավոր կլինի թեթևացնել. ՋՏՊԿ նախագահ
- Ակցիա. Սևանում հավելյալ ջուր չկա
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
- Զեյնալյանն առաջարկեց ավելի շատ ժամանակ հատկացնել Սևանա լճի վերաբերյալ քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին