Հակված ենք Սևանից նվազագույն ջրառ կատարելուն. Փոխնախարար
Կառավարության ծրագիրը թեև 2017-2022 թվականների համար է, սակայն արդեն այս տարվա համար կան նախանշված մի քանի գործողություններ՝ էկոլոգիական քաղաքականության նոր հենքի մշակում, բարեփոխումներ՝ կապված ընթացակարգերի պարզեցման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, Սևանա լճի կենսաբազմազանության պահպանման և օդի աղտոտվածության նվազեցման հետ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը:
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին՝ փոխնախարարը նկատեց, որ կառավարությունը քննարկում է գործունեության ընթացքում մոնիտորինգի համակարգի ներդրումը. «Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիթորինգ իրականացնել, այլ նաև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-երի և կառավարության հետ»:
Ինչ վերաբերում է Սևանա լճից ջրառի հարցին, ապա, Էրիկ Գրիգորյանի խոսքով, էկոհավասարակշռության տեսանկյունից ջրի մակարդակի տատանումները դրական չեն, սակայն Սևանի առանձին խնդիր, որպես այդպիսին, ինքը չի դիտարկում, առավել ճիշտ է համարում ջրային ռեսուրսների կառավարման ընդհանրական դիտարկումը:
«Էկոլոգիական տեսանկյունից ջրի առավել բացթողումները միշտ ազդեցություններ են ունենում: Ամեն դեպքում, մենք հակված ենք նվազագույն ջրառ կատարելուն: Ջրային ռեսուրսները պետք է համապարփակ և ճիշտ կառավարվեն: Լուծումները մեկ-երկու տարվա համար չեն, առավել երկարժամկետ լուծումներ են անհրաժեշտ»,- ամփոփեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան-իրավաբան. Սևանա լիճը ջրավազան կամ ջրամաբար չէ, երբ ուզեն լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն
- Արսեն Հարությունյան. Սևանից ջրառի ավելացումը վերաբերում է միայն 2017-ին
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը
- Սևանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի ներկայացրած ցանկացած տվյալ հավատ չի ներշնչում. Լենա Նազարյան
- Սևանա լճից լրացուցիչ ջրառն Էկոհամակարգի վրա ազդեցություն թողնելու է. ՋՏՊԿ նախագահ
- Սևանա լճից ջրի չափաքանակի փոփոխությունն ուղղված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան