«Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
«Այդ խնդիրը՝ հայ ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում անդրադառնակով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հաղորդավարի դիտարկմանը` ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ տեսակետներին, ապա նախագահը նշեց, որ «դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք՞ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք թշնամանում ենք, ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-ասաց ՀՀ նախագահը՝ այդ մոտեցումն անհեռատեսական համարելով։
Նախագահը շեշտեց, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք
- Որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին
- Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը
- ՀՀ նախագահ. Մինսկի խմբի անդամները հստակ գիտեն՝ որ կողմն է նախահարձակ լինում
- Սերժ Սարգսյան. Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան