ԱԳԲԱ Լիզինգն ամփոփել է 2016թ.-ի ֆինանսական ցուցանիշները
ԱԳԲԱ Լիզինգը պահպանել է ՀՀ լիզինգի շուկայի բացարձակ առաջատարի դիրքը՝ գրանցելով լիզինգի պորտֆելի՝ 10%, ակտիվների՝ 15% և կապիտալի՝ 8% աճ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից տեղեկացնում են, որ կնքված պայմանագրերի քանակն աճել է 30%-ով, իսկ տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 52%-ով: Ընկերության չհարկված շահույթը կազմել է 355 միլիոն ՀՀ դրամ:
Շարունակելով հաճախորդամետ քաղաքականությունը, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի պահանջներին համապատասխան ֆինանսավորման նոր լուծումներ առաջարկելու անհրաժեշտությունը՝ ԱԳԲԱ Լիզինգը 2016թ.-ին ներկայացել է իր նոր՝ «Լիզինգ՝ առանց վերլուծության», «Գրին Լիզինգ CashBack-ով», «Էներգախնայող լիզինգ» և «Էքսպորտ լիզինգ» պրոդուկտներով:
2016թ.-ի կարևոր ձեռքբերումներից առանձնացել է ընկերության ենթաբրենդ Գրին Լիզինգի պորտֆելի զգալի աճը՝ մասնավորապես արևային էներգիայով աշխատող սարքավորումների ֆինանսավորման ոլորտում. հաշվետու ժամանակահատվածում Գրին Լիզինգի շրջանակում իրականացված նախագծերի թիվը հասել է 160-ի, իսկ պորտֆելը՝ 3.6 մլրդ ՀՀ դրամի (50%-ով ավելի քան 2015թ.):
Ֆինանսական միջոցների ներգրավման տեսանկյունից 2016թ.-ին իրականացվել են միջազգային ֆինանսավորման ֆոնդերի հետ աշխատանքներ՝ ներգրավելով ինչպես արտարժույթով, այնպես էլ հայկական դրամով ֆինանսավորման աղբյուրներ, որոնցից հարկ է առանձնացնել Գերմանահայկական Բանկի (KfW) հետ համագործակցությունը, որի արդյունքում ազգային արժույթով ֆինանսավորումը աճել է 7%-ով՝ համեմատած 2015թ.-ի հետ:
ԱԳԲԱ Լիզինգը 2017թ.-ին ևս շարունակելու է իրականացնել զարգացմանն ուղղված նոր ծրագրեր և օժանդակել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին, տնտեսության բոլոր ոլորտներում գործող մանր եւ միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով ֆինանսավորման շահավետ պայմաններ:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բազիկյան. Կարող եմ ասել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման մեջ «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ն իր լուման ունի
- Բացառիկ համագործակցություն ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև
- «ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին
- ԱԳԲԱ Լիզինգը կուտակած լավագույն փորձը կփոխանցի գործարարներին
- ԱԳԲԱ Լիզինգը և Caterpillar ընկերությունը նոր հուշագիր են ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան