Հասարակություն 13:46 18/07/2017 Հայաստան

Սոցիալական ծառայությունների առցանց մատուցումը մեր ռազմավարական նպատակներից է. Ա. Ղազարյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության հիմնական գործառույթը ազգաբնակչության զգալի հատվածին  բոլոր տեսակի կենսաթոշակների, մի շարք նպաստների, այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի, մայրության,  հղիության և ծննդաբերության և այլ նպաստների նշանակումն ու վճարումն է: Ծառայության գործունեության ոլորտի վերջին բարեփոխումների մասին օրերս Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը»  հաղորդման շրջանակներում  խոսել է  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենախոշոր կառույցներից մեկին` սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացվում է  սոցիալական պաշտպանության ոլորտին պետբյուջեից տրվող 29% գումարի 75 %-ը:   

«Մեր հիմնական նպատակը  բոլոր տեսակի վճարումների կենտրոնացումն էլ Ծառայությունում, քանի որ մեզ մոտ կան  համակարգեր, որոնք թույլ են տալիս համապատասխան և  ժամանակակից մեթոդներով կառավարել պետական բյուջեի միջոցները և ապահովել, որպեսզի վճարումները հասնեն հասցեատերերին: Մեր հիմնական նպատակներից  մյուսը կոռուպցիայի վերացումն է, որը նախկինում մեծ չափերի էր հասնում համակարգում: Մենք այսօր տարբեր տեղեկատվական  բազաներ ինտեգրելով, համակարգեր ստեղծելով պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ»,- շեշտել է  Ծառայության պետը:

Խոսելով վերջին շրջանում ոլորտում իրականացված բարեփոխումների մասին՝  բանախոսն ընդգծել է ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով տրամադրելու հնարավորության մասին, որը թույլ է տալիս  առցանց/online դիմումով epension.am կայքի միջոցով  10 օրվա ընթացքում ստանալ գումարը:

«Այլևս փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա, պետք է միայն ներկայացնել առցանց դիմում, քանի որ մենք ներքին խողովակներով ստանում ենք  ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը քաղաքացու տվյալների մասին: Այս բարեփոխումը մի կողմից հեշտացրել է  քաղաքացիների կյանքը, ովքեր առանց տանից դուրս գալու դիմում են նպաստի համար, մյուս կողմից՝ նվազեցրել է  քաղաքացի-պաշտոնյա շփումը՝  բացառելով կոռուպցիոն որևէ դրսևորում: Առցանց ծառայությունների մատուցումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է: Ներկայումս աշխատում ենք՝ 3-րդ և 4-րդ երեխանների  ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը  ևս դարձնել առցանց»,- նշել է Արտակ Ղազարյանը:

Խոսելով ոլորտում առկա խնդիրներից՝ բանախոսը անդրադարձել է  Աշխատանքային ստաժների հարցին, որը  կենսաթոշակային համակարգի հիմնական խնդիրներից  է. «Սա այն հիմնական տեղն է, որտեղ կոռուպցիոն ռիսկ դեռ կա, խոսքը կեղծ ստաժների մասին է:  Մենք իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ արդեն առկա ստաժների թվայնացման և գույքագրման մասով, որի գործարկումը թույլ կտա լուծել այդ խնդիրը արմատապես: Սրան զուգահեռ՝ կարծում եմ, տեղյակ եք, որ 2017թ.-ի հունվարի 1-ից գործածությունից դուրս են եկել աշխատանքային գրքույկները, Ծառայությունում առաջիկայում ներդրվող նոր համակարգի միջոցով կթվայնացվեն նաև աշխատանքային գրքույկները, որը մեզ հնարավորություն կտա հետագայում կենսաթոշակի նշանակումը նույնպես կազմակերպել առցանց»: 

Հաջորդ կարևոր փոփոխությունը ոլորտում կապված է  կենսաթոշակների նշանակման  համար մի շարք տեղեկանքների ներկայացման հետ: Այս փոփոխության շնորհիվ  քաղաքացին այլևս ստիպված չի լինի գնալ Ազգային արխիվ ստաժը հաստատող տեղեկանքներ վերցնելու:  Ծառայությունը  համակարգ է ստեղծել Ազգային արխիվի հետ և այս միջոցով ստանում է համապատասխան տեղեկանքներն ըստ անհրաժեշտության: 

«Մեկ այլ փոփոխությունով մենք ներդրել ենք տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգ: Խոսքը վերաբերվում է կենսաթոշակառու չլինելու, կենսաթոշակառու լինելու և/կամ կենսաթոշակի չափի մասին տեղեկանքներին, որոնք եթե նախկինում տրվում էին  5-7 աշխատանքային օրվա ընթացքում, ապա  այժմ՝ 15 րոպեում: Ներկայումս բանակցություններ ենք վարում Արտաքին գործերի նախարարության հետ, որպեսզի արտերկրում ապրող մեր քաղաքացիների համար ևս այս համակարգը աշխատեցնենք»,- կարևորել է  բանախոսը:

Ի թիվ այլ  բարեփոխումների՝  Ծառայության պետը  հատուկ առանձնացրել է նաև քաղաքացիների սոցիալական իրավունքի իրացման ևս մեկ մատչելի մոտեցում՝ 2017թ. հունվարից սկսած քաղաքացիները, անկախ իրենց հաշվառման վայրից, կենսաթոշակներին, երեխային ծննդյան, խնամքի նպաստներին վերաբերող հարցերով կարող են  դիմել սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}