«Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները կմիացնեն իրար. «Ժողովուրդ»
Օպտիմալացման գործընթացը հիմա էլ հասել է հոգեբուժարաններին: ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Երևանի 3՝ «Ավան», «Նորք» և «Նուբարաշենի» հոգեբուժարանները միացնել իրար: Այս քայլին ԱՆ-ն գնում է գումարներ խնայելու նպատակով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է՝ օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն դրամ: Մինչ առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ միացման արդյունքում կբարելավի հոգեբուժական ծառայությունը, կտնտեսվեն ֆինանսական միջոցները, «Նորք» հոգեբուժական կլինիկայի փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը հակառակն է պնդում:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցյում հայտարարել է, որ հոգեբուժարանների օպտիմալացման արդյունքում բնականաբար առաջին տուժողը հիվանդն է լինելու: Թեև նրա համոզմամբ, կրճատումներն անխուսափելի կլինեն: Ի դեպ հոգեբուժարանների միացման արդյունքում , հավանաբար, ֆինանսական մուտքերն ու ելքերը կտնօրինվեն «Նուբարաշեն» հոգեբուժարանի ղեկավարության կողմից:
Այսինքն ՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրենը՝ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, կդառնա «սուպերտնօրեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա