Չպետք է թույլ տանք, որ այդ սցենարն իրականություն դառնա. Փաստաբան Ինեսա Պետրոսյան
«Մշակվել է որոշակի սցենար, որ մեր պաշտպանյալներին հեռացնեն դատական նիստերի դահլիճից: Ի դեպ, հրահրում, սադրում են, որ այնպիսի իրավիճակ ստեծեն, որ մեր պաշտպանյալներին հեռացնեն դահլիճից»,-«Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկմանն ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ խոսելով ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության մասին:
Հանրային քննարկումը կազմակերպվել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից:
Նրա խոսքով, իրենց պաշտպանյալներին հեռացնելուց հետո հեռացնում են նաև պաշտպաններին:
«Սա նախապես գծված, մշակված սցենար է, որը փորձում են առաջ տանել: Կարծում եմ՝ մենք բոլոր պաշտպաններով պետք է ոտքի կանգնենք, որևէ կերպ թույլ չտանք, որ այդ սցենարը հանկարծ իրականություն դառնա»,- նշեց Ի. Պետրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Փաստաբանների պալատը մերժել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը
- Փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Փաստաբան. Փնտրում են արգելված իրեր՝ չունենալով արգելված իրերի ցուցակ
- «Ամբաստանյալ Լուսինե Սահակյանի» նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Համոզվա՞ծ եք, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում դատարանում առողջական խնդիրների պատճառով»
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան