Բրիտանիայում կառավարությունը ցանկանում է լիովին վերացնել ծխախոտի սպառումը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրջորեն տրամադրված է լիովին արմատախիլ անել երկրում ծխախոտի օգտագործումը և ծխողների թիվը հասցնել նվազգույնի։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստտին»՝ վկայակոչելով երկուշաբթի նախարարների կաբինետի հրապարակած պլանը։
Ներկայումս ծխում է Մեծ Բրիտանիայի բնակչության 15.5 տոկոսը։ Նախատեսվում է մինչև 2022 թվականն այդ ցուցանիշը հասցնել 12 տոկոսի, իսկ այունեհտ ձգտել հասարակությանն ամբողջությամբ ազատել ծխախոտային կախվածությունից։
Ներկայումս սուպերմարկետներում անձնական հիգիենայի ապրանքների դարակներին կան նաև մաստակներ և կոնֆետներ, որոնք օգնում են հրաժարվել ծխլուց։ իսկ մեկ տուփ ծխախոտը 11 ֆունտ սթերլինգից թանկ արժե։