Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը. ԱՄԷ ԱԳ նախարար
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության լավագույն օրինակներից են, և ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը զարգացման ավելի գործնական փուլ են թևակոխել՝ կարևորելով 2017 թ. մարտին Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ կառավարության կողմից ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչի արդյունքում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի էական աճ է արձանագրվել: Նշելով, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Համագործակցության զարգացման համատեքստում Կարեն Կարապետյանը ողջունել է «Dubai Expo-2020» ցուցահանդեսի անցկացումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը:
ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը և շնորհակալություն հայտնել ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացման համար: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում արձանագրված զգալի աճն ավելացնելու մեծ ներուժ ու հնարավորություններ կան, և պետք է հետևողական աշխատել այդ ուղղությամբ: Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը հեռանկարային է համարել նաև գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու սերտացմանը վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին
- ԱՄԷ ԱԳ նախարար. Հայաստանը բարենպաստ երկիր է զբոսաշրջության համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին