Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը. Նախարար
«Քանի որ ջրային ռեսուրսներն այսօր թե միջազգային, թե տարածաշրջանային մասշտաբով համարվում է կարևորագույն զենք յուրաքանչյուր երկրի համար, մեզ համար սկզբունքային նշանակություն ունի առհասարակ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը»,- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» նոր ծրագրի հանրային մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ վարչապետի կողմից հաստատված ծրագիր կա, թե ինչպես և ինչ գործողություններ իրականացնել, որպեսզի ստորգետնյա ջրային ավազանի արդյունահանման ծավալը համապատասխանի վերականգնվող պաշարներին:
«Օրենքի համաձայն, վերականգնվող պաշարը 1,1 միլիարդ է, այսօր փաստացի, ըստ կողմնորոշիչ հետազոտության, օգտագործվում է 1 միլիարդ 670 միլիոն: Նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշներն են: Իհարկե, այս ընթացքում կատարել ենք գործոություններ, որի արդյունքում կարող ենք գնահատել, որ 100 միլիոնից ավելի ջրախնայողություն ներդրել ենք, բայց դա դեռ շատ քիչ է և, ըստ էության, արդյունավետության խնդիր ունենք»,- ասաց նախարարը:
Ա. Մինասյանի խոսքով, այժմ քննարկվում է ինչպես անել, որպեսզի ձկնարդյունաբերության համար օգտագործվող ջուրը մղվի նաև ոռոգման համակարգեր կամ օգտագործվի կենցաղային նպատակներով՝ ջրի անհրաժեշտ որակը պահպանելով հանդերձ:
Նախարարն ասաց, որ ջրակորուստների դեմ պայքարելու համար փորձում են գործընկեր կառույցների հետ միասին սխեմաներ մշակել, քննարկում են նաև հեռացվող ջրային համակարգերի և ջրի որակի ապահովմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» եռամյա ծրագիրը միտված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արտադրողանակության, արդյունավերտության և որակի բարելավմանը՝ քաղաքացիների ակտիվ մասնակցության և ջրային ենթակառուցվածքային փոքրածավալ ծրագրերի իրականացման միջոցով: Ծրագիրը կնպաստի հանրային վարքագծի փոփոխությանը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Դիլիջան» ազգային պարկում» սպասվում են խստացումներ
- Սևանա լիճը փրկելու համար պետք է նաև ՅՈՒՆԿԵՍԿՕ-ին դիմել. Ա. Սարգսյան
- Սևանի մասին հարցեր՝ ուղղված վարչապետին
- Առաջիկա տարվա ծրագրերում Դիլիջանի ջրի մաքրման հարցն ընդգրկված չէ
- Դիլիջանցիների ծորակից դեռ պղտոր ջուր կգա
- Բնապահպան-իրավաբան. Սևանա լիճը ջրավազան կամ ջրամաբար չէ, երբ ուզեն լցնեն, երբ ուզեն՝ բաց թողնեն
- Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան