Հայ դպրոցականների առաջին հաղթանակը միջազգային օլիմպիադաներում
Թաիլանդի Նախոմ-Պատոմ քաղաքում հուլիսի 6-15-ը կայացած 2016-2017 ուստարվա «Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը մեկնարկել է հաջողությամբ՝ շահելով երկու բրոնզե մեդալ և մեկ գովասանագիր:
ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, մեդալների են արժանացել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը, իսկ գովասանագրի՝ Երևանի թիվ 184 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Կիրակոսյանը:
ՀՀ հավաքականը ղեկավարել են ԵՊԲՀ-ի ներկայացուցիչներ Անդրանիկ Դավինյանը և Հրաչյա Խաչատրյանը։
«Քիմիա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս ուսումնական տարվա առաջին օլիմպիադան էր: Հաջորդ օլիմպիադան կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայից, հուլիսի 12-23-ը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին