Էրդողանը գրչի մեկ հարվածով փորձում է ձերբակալել անցանկալի անձանց. փորձագետ
Երբ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը հայտարարեց սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, հետաքրքիր զուգադիպությամբ առաջինն արձագանքեց ոչ թե Իրաքը, այլ Թուրքիան: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ մոտ ապագայում քրդական պետությունների ստեղծումը խիստ իրատեսական է՝ հատկապես իրաքյան և սիրիական տարածքների վրա:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի հարավ արևելյան Հաքարի նահանգում առայժմ փորձ է արվում ստեղծել քրդական ինքնիշխան միավորում. «Բոլորովին վերջերս այստեղ հրաժարվել են թուրքական դրամական միավորից՝ լիրայից և թուրքական բանկային ծառայություններից: Այնուամենայնիվ, թուրքական իշխանություններին հաջողվեց Հաքարիի քրդական միավորումներ ստողծող կազմակերպիչներին արտաքին աշխարհից մեկուսացնել»:
Կարեն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ Թուրքիայում արտակարգ դրություն մտցնելու առաջարկությամբ, որն երեկ ընդունվեց Միլի մեջլիսում:
«Արտակարգ դրությունը միտված է գրչի մեկ հարվածով քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներին ձերբակալելուն»,- ասաց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան