Տնօրենները հրաժարվում են Դանիել Իոաննիսյանի դեմ հայցից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Անի Մխիթարյանի նախագահության սկսվել է Երանուհի Հարությունյանի (Երևանի թիվ 64 դպրոցի տնօրեն)՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի և նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայցի քննարկումը։
ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի աշխատակիցները զանգահարել էին մի քանի տասնյակ դպրոցների տնօրեններին և ներկայանալով որպես ՀՀԿ շտաբների աշխատակիցներ, տեղեկատվություն էին հավաքել տնօրենների՝ ՀՀԿ-ի օգտին աշխատելու վերաբերյալ։ Տնօրեններից շատերը բավականին «անկեղծացել էին» ու հետաքրքիր մանրամասներ պատմել, թե ինչպես են դպրոցների երեխաների ծնողներին հավաքագրում ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու նպատակով։ Դրանից հետո 30 դպրոցների տնօրեններ միահամուռ նույնաբովանդակ հայեր ներկայացրեցին նշված հկ-ի և դրա ղեկավար դեմ։
Իսկ հիմա ամեն ինչ հանգում է նրան, որ տնօրենները նույնքան միահամուռ հրաժարվում են իրենց հայցից։ Մասնավորապես երեկվա նիստը սկսվելուն պես դատավորը դատավարության կողմերին տեղեկացրել է, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցից»։
Թերթի հետ զրույցում գործով պատասխանող Դանիել Իոաննիսյանը նշել է, որ դատավորի փոխանցմամբ՝ իր մոտ գտնվող բոլոր հայցերից հայցվոր կողմերը հրաժարվում են։ Երեկվա նիստին ո՛չ հայցվորն է ներկա եղել, ո՛չ էլ նրա ներկայացուցիչ Մարտուն Փանոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում