Ավելի քան 20 հազար մարդ այցելել էր ՊՊԾ գնդի տարածք՝ հարգելու սպանված ոստիկանների հիշատակը
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների հիշատակը հարգելու էին գնացել ավելի քան 20 հազար քաղաքացիներ։
Սպանված ոտիկաններ գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակն հավերժացնող «Պատիվ ունեմ» հուշակոթողին ծաղիկներ դնելու էին եկել ոչ միայն ոստիկանների հարազատները, այլ նաև բազմահազար քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ, ոստիկանության համակարգի աշխատակիցներ։
«Մհեր Մկրտչյան Գագիկի, իմ պապան միլիցա է»,- վերհիշելով հայրիկին՝ ասում է զոհված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի որդին՝ փոքրիկ Մհերը։ Նրա հուշերում դեռ թարմ են այն բոլոր պահերն ու վայրկյանները, որոնք անցկացրել է հայրիկի հետ։
Մհերն, ի դեպ, հայրիկի համար նվեր էր բերել՝ խաղալիք ոստիկանական մեքենա։ Վեց ամյա փոքրիկն անձայն նվերը դրեց հոր նկարի առաջ ու հեռացավ. վստահ է, որ այն տեղ է հասնելու։
Վիշտն ու ցասումը արդեն մեկ տարի պատել են ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մորը՝ տիկին Անահիտին։ Արցունքներն աչքերին՝ տիկին Անահիտը չի հաշտվում տեղի ունեցածի հետ.
«Շատ դաստիրակված էր Գագիկս։ Նա արժանի չէր նման ճակատագրի»։
Սպանված ոստիկանների հիշատակն հավերժացնող ՊՊԾ գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին ծաղիկներ դրեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ։ Հիշատակի միջոցառմանը ներկա էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն համոզված է, որ այսօրվա իր ներկայությամբ հայ հասարակությունն ապացուցում է, որ չի հանդուժել և չի հանդուրժելու զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելու վտանգավոր մեթոդը։
Նկատենք, որ զուգահեռ Երևանում ընթանում էր նաև զինյալ խմբի աջակիցների հավաքը երթը։
Երթին ներկա էին մոտ 200 հոգի։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած ուշ ժամին՝ շարունակվում է մարդկանց հոսքը դեպի ՊՊԾ գնդի տարածք
- ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի աջակիցներն անցկացնում են հավաք-երթ
- Ավելի ուշ կարելի է պատասխանել՝ ինչ դասեր քաղեցինք ՊՊԾ գնդի գրավումից. Աշոտ Ահարոնյան
- ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն էր. Դավիթ Շահնազարյան
- ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
- Մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման օրն էր
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- ՊՊԾ գնդի տարածքում սպանված Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել դատավարության մեկնարկից. armtimes.com
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան