Ստամբուլում ձերբակալվել է Amnesty International-ի տեղական կառույցի ղեկավարը
Ստամբուլի դատարանի որոշմամբ կալանավորվել է Թուրքիայում Amnesty Internationa իրավապաշտպան միջազգային կազմակերպության տնօրեն Իդիկ Էսերը և կազմակերպության ևս 5 ակտիվիստ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:
Էսերն իրավապաշտպան կազմակերպության 12 ակտիվիստների հետ ձերբակալվել է հուլիսի 6-ին Ստամբուլում իրավապաշտպան համաժողովի ժամանակ:
Amnesty International-ը պահանջել է ազատ արձակել նրանց, բայց Թուրքիայի նախագահը իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել է երկրում հեղաշրջման նոր փորձ կազմակերպելու մեջ՝ համաձայն հետախուզության:
Նշվում է, որ դատարանը կալանքի տակ է թողել Amnesty International-ի վեց ակտիվիստի, այդ թվում նաև Էսերին, Շվեդիայի քաղաքացի Ալի Գհրավին և Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին: Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու մեջ»: Մյուսներին ազատել են՝ ստորագրություն չհեռանալու մասին որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում