Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ կապված Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդտների ձերբակալության հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Թուրք դեսպանին ասել են, որ Շտոյդտների և այլ ակտիվիստների ձերբակալությունն անընդունելի է: Գերմանիայի կառավարությունը պահանջում է ակտիվիստի անհապաղ ազատմանը:
Երեքշաբթի Թուրքիայի դատարանը վճռել է կալնավորել Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերը և 5 այլ իրավապաշտպանի, այդ թվում Շտոյդտներին: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգը Թվիթերի էջում գրել է, որ իր երկրի կառավարությունը համերաշխություն է հայտնում գերմանացի իրավապաշտպանին: Իսկ ԱԳՆ-ն Անկարայից պահանջել էր անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին, նրան առաջադրված մեղադրանքներն անվանելով աբսուրդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա