Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու. ՀԺ
Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու: Հողատարածքը գտնվում է Էջմիածնի սուրբ Գայանե վանքի հարևանությամբ և զբաղեցնում է 1.4 հետկար մակերես:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ հողատարածքը եկեղեցուն հատկացնելու խնդրանքով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Եկեղեցին մտադիր է այդ տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Հողատարածքը դեռ գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ և հատկացված է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Գիտական կենտրոնին հատկացված է ընդհանուր մոտ 5 հեկտար տարածք:
Ըստ թերթի, հարցը կքննարկվի կառավարության վաղվա նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա