Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Մատենադարանի խորհրդի նախագահ. «Հրապարակ»
Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, Պնախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի. գրել է «Հրապարակ»-ը:
Նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, և դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, արդարադատության նախարարության և կառավարության։ Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից։
Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի, և, թերթի տեղեկություններով, խորհրդի նախագահ կդառնա Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։
Թերթը հիշեցրել է, որ ժամանակին լուրեր կային, որ նա է լինելու Մատենադարանի տնօրենը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան