
Թուրքիան անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում. Էդուարդ Շարմազանովը՝ Չավուշօղլուին
«Մի պետություն, որը բացահայտ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
«Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը: Եւ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»,- նշել է Շարմազանովը: