ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով 14 անդամի դատական նիստը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարան գրություն է ուղարկել և տեղեկացրել, որ մեկ այլ դատական նիստի է ու չի կարող ներկայանալ դատարան:
«Փաստորեն 5 դատական նիստ ենք անցկացրել, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը չի ներկայացել դատական նիստերի»,- նշեց դատավորը:
Այնուհետև նա ասաց, որ Սմբատ Բարսեղյանը կարող է հրաժարվել իր պաշտպանից: Սմբատ Բարսեղյանը նշեց, որ այլ պաշտպան չի ցանկանում ունենալ և համաձայն է, որ իր պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը շարունակվի:
Նախագահող դատավորը հայտարարեց, որ դիմում են ստացել Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանից, ով տեղեկացրել է, որ 2017 հուլիսի 18-ից օգոստոսի 9-ը գտնվելու է արձակուրդում, բացակայելու է Հայաստանից, նշված ժամանակահատվածում նիստերին մասնակցել չի կարող: Նա նշեց, որ Երվանդ Վարոսյանը նշանակվել է Սեդրակ Նազարյանի, էդվարդ Գրիգորյանի պաշտան: Փաստաբանն ու ամբաստանյալները համաձայնվեցին նիստերը շարունակել առանց Լուսինե Սահակյանի ներկայություն:
Այնուհետև դատավորն առաջարկեց օգոստոսի 1-15-ը բոլորով գնալ արձակուրդ, այնուհետև գալ և շարունակել նիստերը: Փաստաբան Հրանտ Գևորգյանը ասաց, որ իրենք չեն կարող ընտրել հենց այդ օրերը, քանի որ ունեն նաև այլ դատավարություններ:
Այնուհետև դատավորն ասաց, որ ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Արմեն Լամբարյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս գրություն է ներկայացրել դատարան, որ այլ նիստի է, այս նիստին կներկայանա 40 րոպե ուշացումով: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ պաշտպանը դատարանի տարածքում էր և չի մտնել շենք. «Արձանագրություն է կազմվել, որ չի ցանկանում խուզարկվել, դրա համար էլ չի մտնել նիստերի դահլիճ»:
Դատարանը ընդմիջում հայտարարեց, որից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառվում փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ` փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Նիստին ներկա փաստաբանները դժգոհություն արտահայտեցին: Դատական նիստը կրկին դադարեցվեց: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ այս անգամ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին