Սաուդյան Արաբիայում կիսաշրջազգեստով զբոսնած մոդելը ձերբակալվել է
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են համացանցում տարածված հայտնի տեսանյութի հերոսուհուն՝ մոդել Հուլուդին, ով կարճ կիսաշրջազգեստով զբոսնել է Նաջդ շրջանում գտնվող հնագույն բերդի տարածքում:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա չի հերքել, որ զբոսնել է, բայց պնդել է, որ տեսանյութը տեղադրել են Snapchat սոցկայքում առանց իր իմացության: Աղջկա ձերբակալության մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը:
Հարցաքննության ժամանակ Հուլուդը պատմել է, որ ողջ ընթացքում իրեն ուղեկցել է տղամարդ ազգականը, ինչը համապատասխանում է Սաուդյան Արաբիայի օրենքներին: Մեղավոր ճանաչվելու դեպքում աղջկան սպառնում է տուգանք և ազատազրկում:
Շատ օգտատերեր պահանջում էին ձերբակալել և պատժել կնոջն ավանդույթը խախտելու համար, ոմանք, սակայն, գովում էին նրա քաջությունը: Սաուդյան Արաբիայի օրենքները խիստ սահմանափակում են կանանց իրավունքները: Բնակչուհիները պարտավոր են երկար արաբական զգեստ կրել, նիքաբով ծածկել դեմքն ու մազերը: Նրանց նաև արգելված է մեքենա վարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան