Թումոցիների թիմը գրավել է երրորդ տեղը ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում
Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի Վաշինգթոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։
Թումոյի հաղորդակցման բաժնի հաղորդմամբ, մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի պատանիները հայտնվել են առաջատարների թվում և մրցունակ պայքարում գրավել երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։
Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, ԱրամՄադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։
Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան