Նախագահը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին:
Ըստ թերթի տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրանքով դիմել էր դեռևս 2016 թվականին: Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ թերթը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Գլխավոր հարցման մեջ թերթը, մասնավորապես, նշել էր, թե արդոք Խաչիկյանը դիմե՞լ է ներման խնդրանքով, և ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Թերթի գլխավոր հարցմանը նախագահականից պատասխանել են, թե դատապարտյալների նման խնդրագրի վերաբերյալ Սարգսյանի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթական չեն պարտադիր հրապարակման:...
Թերթի հարցին չի պատասխանել նաև Խաչիկյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանը, նա դեռ հարցը չլսած, ասել է. «Չեմ մեկնաբանում» և անջատել է խոսափողը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում