Քննարկվել են Սյունիքի մարզի զբոսաշրջային ծրագրերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանի հետ, ծանոթացել է Սյունիքի զբոսաշրջային ներուժին ու ներդրումային ծրագրերին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդմամբ, աշխատանքային խումբը մասնավորապես այցելել է Խնձորեսկ, ծանոթացել պատմական հուշարձանի արդի վիճակին, քննարկել բարեկարգմանը և զբոսաշրջային հեռանկարներին առնչվող հարցեր։
Քննարկվել են նաև ներդրումային առավել բարենպաստ միջավայր ձևավորելուն վերաբերող հարցեր, մասնավոր հատվածին ցուցաբերվող պետական աջակցության հնարավոր եղանակները։
Սուրեն Կարայանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է նաև «Գորիս» հյուրանոց: Նախարարը ներդրողի հետ քննարկել է շինարարական աշխատանքների ընթացքը, ներդրումային ծրագրի փուլերը: Հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանը նշել է, որ արդեն իսկ իրականացվել են մեծածավալ ներդրումներ։ Հյուրանոցը վերանորոգման աշխատանքների ավարտին կընդունի 250-ից ավելի այցելուի: Հյուրանոցը նախատեսում է նաև համագործակցություն Գորիսի պետական համալսարանի հետ զբոսասշրջության մասնագետների պատրաստման նպատակով։ Նշենք, որ Գորիսը հռչակվել է 2018 թ. ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային մայրաքաղաք։
Նախարարը, այցելելով Մեղրիի մաքսակետ, ուսումնասիրել է նաև իրանցի զբոասշրջիկներին մատուցվող տեղեկատվական ծառայությունները, ծանոթացել նրանց պահանջներին, քննարկել զբոսաշրջային հոսքերի առավել արդյունավետ համակարգման խնդիրներն ու հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան