Ասադի որդին պատմել է Սիրիայի պատերազմի մասին
Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը միասնական են զավթիչների դեմ պայքարում, որոնք գրավել էին երկիրը: russian.rt.com-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որդին՝ Հաֆեզը, ով գնացել էր Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու մաթեմատիկայի օլիմպիադային:
«Ես Սիրիայի քաղաքացի եմ, այնպիսին, ինչպիսին մյուսները: Ես ապրում և տեսնում եմ այն բոլոր սարսափները, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Դա քաղաքացիական պատերազմ չէ, այլ զավթողական: Դա ժողովրդի դեմ պատերազմ է: Ժողովուրդն ու կառավարությունը միասնական են զավթիչների դեմ պայքարում»,- O Globo թերթին տված հարցազրույցում պատմել է նա:
Սիրիայի նախագահի որդին ասել է, որ մշտապես ապրել է որպես սովորական երեխա, չի պատրաստվում լքել Սիրիան:
«Ես գիտեմ, թե ինչ մարդ է իմ հայրը: Մարդիկ շատ բան են ասում նրա մասին որպես նախագահ: Շատերը կույր են: Բայց դա չի արտացոլում իրականությունը»,- ասել է Հաֆեզ Ասադը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է զգում, երբ հորն անվանում են բռնապետ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի բանակը Ռաքքայի մոտ գազա և նավթահանքեր է հետ վերցրել
- Հալեպի հայկական եկեղեցին կվերականգնվի
- Սիրիայում ավիահարվածներից խաղաղ բնակիչներ են զոհվել
- Հալեպում վերականգնվում է հնագույն ուղղափառ եկեղեցին
- Սիրիայում ՀՆԱ-ի ցուցանիշը չի գերազանցում 24 միլիարդ դոլարը
- Սիրիան պատերազմից առաջ և հետո
- Պուտինն ու Էրդողանը G20-ի գագաթաժողովին կքննարկեն Սիրիայի հարցը
- Սիրիահայերը հնդկաձավարը որպես ուտելիք չեն ընդունում. Սփյուռքի նախարար
- Մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի հետ լիբանանյան ռազմական սահմանի վրա
- Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի արդյունքում 40 մարդ է զոհվել
- Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել
- Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
- Դամասկոսը հերքել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին Վաշինգտոնի հայտարարությունները
- Սիրիացի նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել Է փախստականների կերպարով
- Լալա Մինասյան-Միսկարյանը «Սիրիական օրագիր» գրքում պատմել է ժողովրդի տառապանքի մասին
- Վերականգնվել է Սիրիայի և Հայաստանի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունը