Բակո Սահակյանն ունակ է իրացնելու արցախահայության շահերից բխող բոլոր գործառույթները. քաղաքագետ
Արցախի նախագահի պաշտոնում վերընտրված Բակո Սահակյանը միանշանակ այն մարդն է, ում վստահում է ողջ արցախահայությունը և ով քաջածանոթ է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին։ Նա պատրաստակամություն և վճռականություն ունի իրականացնելու գործառույթները, որոնք բխում են հայկական երկու պետությունների և արցախահայության շահերից։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման վստահություն հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
«Բակո Սահակյանը մտածում է ծրագրերի շարունակականության, զարգացման և պետականության հաստատման մասին։ Այսինքն՝ երկիրը, դե ֆակտո ունենալով պետականություն, հանդես է գալիս որպես նորմալ պետություն, որն ունի համապատասխան գործառույթներ իրականացնող պետական մարմիններ, ճիշտ այնպես, ինչպես աշխարհի բոլոր ճանաչված պետությունները։
Իսկ Արցախում կառավարման նոր ձևի անցում կատարելը խոսում է այն մասին, որ պետությունը մարտահրավերներին ընդառաջ գնացող առողջ օրգանիզմ է, որը ձգտում է առավել արդյունավետ լուծել առկա խնդիրները»,- նկատեց քաղաքագետը։
Ալեքսանդր Մարկարովը վստահություն հայտնեց, որ Բակո Սահակյանն ունակ է իրացնելու բոլոր այն գործառույթները, որոնց կոչված է որպես պետության ղեկավար։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱԺ հատուկ նիստում՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, 28 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր վերընտրվել է ԼՂՀ նախագահի պաշտոնում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ հատուկ նիստում Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահ
- Արցախի խորհրդարանում շարունակվում է հատուկ նիստը. «Արցախպրես»
- Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին
- «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին