Արցախի ԱԺ հատուկ նիստում Բակո Սահակյանն ընտրվեց հանրապետության նախագահ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱԺ հատուկ նիստում՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, 28 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ վերընտրվել էԼՂՀ նախագահ։ Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց Արցախի խորհրդարանի լրատվական վարչության պետ Լիլիթ Ասրյանը։
Նրա խոսքով, փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցելէ ԼՂՀ խորհրդարանի 33 պատգամավորներից 32-ը։ Նրանցից մեկը՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունից Արմո Ծատուրյանը, ներկա չի եղել առողջական խնդիրների պատճառով։
Նախագահի մյուս թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն:
ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։
Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, Խորհրդարանի ընտրած Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի խորհրդարանում շարունակվում է հատուկ նիստը. «Արցախպրես»
- Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստին
- «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը
- Արցախի իշխող քաղաքական ուժը հանրապետության նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին