ԵՄ-ն 1,5 մլն եվրո կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության համար
Եվրամիությունը 1,5 միլիոն եվրո կհատկացնի Սիրիայում ռազմական հանցագործությունների հետաքննության անկախ հանձնախմբի աշխատանքի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանձնախումբը ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:
«Որպես Եվրամիություն՝ մենք հաստատում ենք մեր հավատարմությունն ու աջակցությունը Սիրիայի ժողովրդին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող քաղաքական գործընթացին՝ ուղղված ճգնաժամի քաղաքական կագավորմանը»,- ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Հանձնախումբը Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին: Այսպես կոչված անաչառ և անկախ մեխանիզմը նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու աջակցության համար է, ովքեր պատասխանատվություն են կրում 2011 թվականի մարտից Սիրիայում կատարված առավել լուրջ հանցագործությունների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին